Թշնամին 20 րոպե տևողությամբ կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է. «Ադրբեջանական զինուժն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդել են, որ ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Տուժածներ չկան: Իրավապահ կառույցներն այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմի հետ իրականացնում են ստուգումներ»։ |
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանական կողմը կրակ է բացել մեր դիրքերի ուղղությամբ․ ՊԲ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է. «Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպա...
Նոր մանրամասներ՝ ադրբեջանցիների կրակոցներից
Կարմիր Շուկա համայնքի բնակիչ Վ. Շահնազարյանը հուլիսի 28-ին ժամը 16:50-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր...
Ադրբեջանցիների այսօրվա կրակոցների հետևանքները
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է․ «Հուլիսի 28֊ին՝ ժամը 11:45֊ի սահմաններում, ադրբեջանական...
Արագածոտնի մարզում հրազենային վիրավորում ստացած մայր ու որդի պատահականության զոհ են
Քիչ առաջ shamshyan.com գրել էր, որ հուլիսի 26-ին, կրակոցներ էին հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում «Աշտ...