Ի վերջո ի՞նչ որոշվեց. Տաթև Խաչատրյանը` մետրոպոլիտենի աշխատակիցները գործադուլի մասին
Ինչպես արդեն հայտնել էինք, առավոտյան Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցները գործադուլ էին արել: Ավելի ուշ պարզ դարձավ, որ գնացքավարները դուրս չէին եկել աշխատանքի` պահանջելով աշխատավարձերի բարձրացում։
Ժամեր տևած գործադուլից հետո, աշխատանքի դուրս չեկած մեքենավարների միջև բանակցությունների արդյունքում, մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվեց։
Auroranews.am-ը կապ հաստատեց մետրոպոլիտենի հանրային կապերի պատասխանատու Տաթև Խաչատրյանի հետ, տեղեկանալու, թե ի վերջո ի՞նչ որոշվեց, ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Խոսնակն ասաց, որ պայմանավորվել են աշխատավարձերի վերանայման վերաբերյալ, այդ խոստման համաձայն էլ աշխատակիցները որոշել են վերադառնալ աշխատանքի։ Թե ինչ ժամկետներում է նախատեսված կազմակերպել այդ քննարկումը, մամուլի պատասխանատուն դժվարացավ ասել։
Հարցին, աշխատակիցները նախկինում ևս բողոքել են աշխատանքային պայմաններից, թե ոչ, խոսնակը հաստատեց: Ստացվում է, նախկինում ևս աշխատակիցները բողոքել են, սակայն այսօր արդեն բանը հասավ գործադուլի:
Նմանատիպ հոդվածներ
Մետրոպոլիտենում գործադուլ են սկսել. մանրամասներ
Հարգելի համաքաղաքացիներ, առավոտյան վեցից Երևանի մետրոն չի գործում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Երևանի...
Դատավորի նկատմամբ ճնշումներ են գործադրվում` սպառնալով տեսանյութ հրապարակել. «Փաստինֆո»
«Փաստինֆոյի» հավաստի տեղեկությունների համաձայն՝ ճնշումներ են կիրառվում «Զանգեզուր Մայնինգ»-ն ընդդեմ Զանգեզուրի պղնձամոլի...
ԿԱՐևՈՐ. Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանին. ՊՆ
Հուլիսի 28-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ...
Ի՞նչ է կատարվել, ինչպե՞ս է զինծառայողը այրվածքներ ստացել. մանրամասներ
Քիչ առաջ հայտնեցինք, հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամա...