Զելենսկին սըր Ուինսթոն Չերչիլի անվան մրցանակ է ստացել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին շնորհել է Սըր Ուինսթոն Չերչիլի անվան մրցանակը։


Մրցանակը շնորհվել է «անհավանական քաջության, Պուտինի բարբարոսական ներխուժման դեմ անհնազանդության և արժանապատվության համար», - գրել է բրիտանական կառավարությունը Twitter-ում։
 

Արարողությունը կայացել է Դաունինգ սթրիթում, որին Զելենսկին մասնակցել է տեսակապի միջոցով։ Պարգևատրումից հետո Ուկրաինայի նախագահը թելեգրամում գրել է, որ «այս մրցանակը հնարավոր չէր լինի, եթե ողջ ուկրաինացի ժողովուրդը ոտքի չկանգներ՝ պաշտպանելու ազատությունը բռնակալությունից, որը փորձում է մեզ վերադարձնել վատագույնին»:

Քաղաքականություն