Նույնիսկ Քիմ Քարդաշյանին էին հարցրել. Հրաչյա Սարգսյան
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անցկացնում է գործակարգավարական խորհրդակցություն, որի մեկնարկին անդրադարձել է իր վերջին հայտարարության վերաբերյալ արձագանքներին: Հիշեցնենք, որ խոսքը Երևանի 12 վարչական շրջաննեում տեղադրված համակարգի մասին է, որը հնարավորություն է տալու ամեն առավոտ հնչեցնել Երևանի հիմնը: Նա ասել է, որ ուրախալի է, որ քաղաքացիները Երևանին մեծ պատասխանատվությամբ եմն վերաբերվում և Երևանում տեղի ունեցող իրադարձությունների մասին իրենց վերաբերմունքն են արտահայտում, դա շատ գովելի է համարել ու հավելել.
«Համոզված եմ, որ նույն ջանասիրությամբ համատեղ մեկս մյուսին նկատողություն ենք անելու փողոցում, ասելու ենք՝ խի եք աղբը թափում, կանգառը փչացնում»:
Ինչ վերաբերում է հայտարարությանը, մանրամասնել է, որ Երևանի աշտարակում ժամը մեկ 3-4 վայրկյան հնչում է Էրեբունի-Երևան Երևանի հիմնը՝ Էդգար Հովհաննիսյանի երաժշտությամբ և Պ. Սևակի բառերով:
«Վարչական շրջաններում տեղադրվել է համակարգ, որով այդ ղողանջները հնչում են, ես կարծում եմ, որ Երևանի համար դա լավ կոլորիտ է: Ինչ վերաբերում է նրան, որ զանգերը խանգարում են տարբեր մարդկանց, առավոտյան ժամը 7-ից արթնացնում է, հումորները շատ լավն էին, ճիշտն ասած: Նույնիսկ Քիմ Քարտաշյանին էին հարցրել, թե ինչ կարծիք ունի, հումորները շատ լավն էին: Մի բան կցանկանայի նշել, որ համակարգը իմ հայտարարությունից առաջ 25 օր է աշխատում էր, և վստահ եմ, որ իմ հայտարարությունից հետո մարդիկ նույն ձև արթնացել են և իրենց կյանքում շատ բան չի փոխվել, պարզապես հայտարարել եմ, որ աշխատում եմ»:
Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտարարել քաղաքացիներին, որ անտարբեր չեն Երևան քաղաքի նկատմամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դուրս են գալիս Արցախից. ԱԽՔ
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծում է, որ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչվա...
Ինչ իրավիճակ է Արցախում․ Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ, իրադրությունը...
ԱԱԾ-ն՝ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Արցախ մուտքի արգելքի մասին
Երեկ երեկոյան Ստեփանակերտ՝ թոռան մկրտությանը մասնակցելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պ...
Բերձորի միջանցքի տարածքում մարտեր են ընթանում․ Baghramyan26
Արցախի Բերձորի (Լաչին) միջանցքի տարածքում մարտեր են ընթանում։ Ադրբեջանական զինուժը մոտեցել է Եղցահող գյուղին և փորձում է...