«ԱՄՆ դիվանագետները տարբեր երկրներում տնետուն են վազում ու աղաչում չլուսանկարվել Լավրովի հետ». Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գրել է.
«ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այժմ Կահիրեում է, իսկ վաղը բանակցություններ կվարի Եգիպտոսի ղեկավարության հետ։ Այս բարեկամ երկիր այցով Ռուսաստանի արտգործնախարարը սկսում է իր շրջագայությունը աֆրիկյան երկրներ։ Մինչդեռ ամերիկացի դիվանագետները տարբեր երկրներում տնետուն են վազում եւ աղաչում չլուսանկարվել Լավրովի հետ, որպեսզի այդ լուսանկարները Ռուսաստանի կողմից չօգտագործվեն որպես մեկուսացման բացակայության վկայություն։ Ամերիկացի «գործընկերները» չեն էլ պատկերացնում, որ այդ նպատակների համար մենք օգտագործում ենք ոչ թե լուսանկարներ, այլ իրենց՝ իրենց հիմարությունը, հոռետեսությունը եւ Միացյալ Նահանգների բարձրաստիճան ներկայացուցիչների իրականության զգացողության իսպառ բացակայությունը»»։
Նմանատիպ հոդվածներ
«Ուրախ ենք տեսնել Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին». Իրանի հոգևոր առաջնորդ
«Մենք ուրախ ենք տեսնել Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին»,֊այս մասին Թվիթերի իր էջում գրել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ...
Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել` ուղղված տարածաշրջանային խաղաղության խաթարմանը. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել մամուլի համար հայտարարութամբ՝ Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հ...
Զելենսկին կոչ է արել մարդկանց լքել Դոնեցկի մարզը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական տեսաուղերձում կոչ է արել մարդկանց լքել Դոնեցկի մարզը՝ հավելելով,...
ԿԱՐևՈՐ. Միրզոյանն ու Բայրամովը վաղը կհանդիպեն
Հուլիսի 16-ին Թբիլիսում տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախա...