Աղվան Հովսեփյանի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի ծանր ձևը․ այն կալանքի հետ անհամատեղելի է
«Առավոտ» թերթը գրում է․ «Բիզնես գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման համար մեղադրվող ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով այս պահին նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։
Դատարանը հուլիսի 7-ին որոշեց պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարել։ Աղվան Հովսեփյանի հանդեպ ընտրված խափանման միջոցը կալանքն է, սակայն նրա պաշտպանական թիմը գտնում է, որ Հովսեփյանի առողջական վիճակը համատեղելի չէ այդ խափանման միջոցի հետ։
Ավելի վաղ դատարանն այս հիմքով Հովսեփյանին կալանքից ազատելու միջնորդությունը մերժել էր։ Այժմ էլ դատաբժշկական փորձաքննությանն առաջադրվել են մի շարք հարցեր, մասնավորապես. Աղվան Հովսեփյանն ի՞նչ հիվանդություններ է ունեցել եւ ունի, նրա առողջական վիճակը 2021-ի սեպտեմբերի 8-ից մինչեւ օրս բացասական դինամիկա ունեցե՞լ է, թե՞ ոչ, եւ եթե այո, ապա նա ինչպիսի՞ բուժօգնություն ստանալու կարիք ունի, ի՞նչ ծավալով, ի՞նչ պայմաններում ու ինչպիսի՞ բուժհաստատություններում։
Փորձաքննությունը պետք է պատասխանի նաեւ, թե Աղվան Հովսեփյանի ունեցած հիվանդությունները քրեակատարողական հիմնարկների պայմաններում խոչընդոտո՞ւմ են նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի եւ պատժի կիրառմանը, արդյոք ճի՞շտ է նրան տրված ախտորոշումը, նրա հիվանդությունները պատճառահետեւանքային կապի մե՞ջ են նրա տարած վիրահատության հետ, վիրահատությունից հետո սկսված բարդություններն արդյոք անցողի՞կ են։
Մանրամաասները՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
«Էրեբունի» թանգարանի տարածքում նկարահանած 18+ տեսանյութը չտարածելու դիմաց թանգարանի տնօրենին շանտաժի են ենթարկել
Սոցիալական ցանցերում քննարկվում է օտարերկրացի զբոսաշրջիկների կողմից «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքո...
Յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակից լսվող երաժշտությունը կհնչի նաև 12 վարչական շրջաններում
«Այսուհետ առավոտյան 07:00-ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունը կ...
Ամուսնությունների գրանցման կարգում փոփոխություններ են կատարվել
ՔԿԱԳ-ը ամուսնությունների գրանցման հարցում պայմանագրային հիմունքներով կհամագործակցի այլ կազմակերպությունների հետ՝ վերջինն...
Գրոզնի-Մոսկվա ինքնաթիռը Կասպից ծովի վրա տագնապի ազդանշան է տվել․ ինքնաթիռն անհետացել է Flightradar-ի քարտեզից
Գրոզնիից Մոսկվա թռչող մարդատար ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել Կասպից ծովում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ավիացիոն...