
«Հայ աշխատակիցները կպել են սահմանային փշալարերին, տրիվոգան միացել է»․ ինչ է կատարվել Արագածավանում

«Էդտեղ «Կովկաս Ագրո» կա, իրենց տարածքը մեր վարչական շրջանում է, բայց աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ աշխատակիցները պրոպուսկով են անցուդարձ անում, ռուս սահմանապահներ էլ կան։ Նախնական վարկածն, ըստ ԱԱԾ-ի, այն է, որ հայ աշխատակիցները կպել են սահմանային փշալարերին, տրիվոգան միացել է։ Էն կողմը աշխատող բանվորներ կան, հավանաբար էդպես են խոսակցությունները տարածվել, թե՝ թուրքերը, չգիտեմ ովքեր․․․»,- Արագածավանի համայնքապետ Արթուր Հովսեփյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես է ներկայացրել համայնքում տեղի ունեցած այսօրվա միջադեպը։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցները գրել էին՝ Թալինի Արագածավան գյուղում երեք զինված թուրքեր ութ հովիվների` իրենց անասուններով, գերի են վերցրել, որոշ ժամանակ անց ռուսական կողմի միջնորդությամբ սկզբում անասուններին են բաց թողել, այնուհետև` հովիվներին։
Ավելի վաղ Auroranews-ի հետ զրույցում Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը նշել էր, որ Արագածավանում թուրքեր չկան, գերիներ էլ չեն վերցրել։