Ես հաճախ եմ թուրքերի բռնացնում Երևանում և տարբեր մարզերում. Նաիրի Հոխիկյան
Ես չեմ բացառում, որ որ սա ոչ թե միտումնավոր, պետական մակարդակով կազմակերպված բան էր, այլ ինչ-որ մի երիտասարդի արած արկածախնդրություն: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ազատագրական շարժման անդամ, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը՝ անդրադառնալով օրեր առաջ տարածված տեսանյութին, որում երևում է, թե ինչպես է Թուրքիայի քաղաքացին այցելում Ծիծեռնակաբերդ, «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը ցույց տալիս և թուրքերենով ասում, որ ինքը գտնվում է թատրոնում։
«Հաճախ ասում են՝ ի՞նչ գործ ուներ այդ թուրքը Երեւանում, բազմաթիվ թուրքեր կան Հայաստանում: Հաճախ եմ ես թուրքերի բռնացնում Երեւանում, Հայաստանի տարբեր մարզերում, հաճախ եմ պետական կառույցներին տեղեկացնում, որ այստեղ այսպիսի մարդիկ կան»,- ասաց նա:
Հոխիկյանը պատմեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ պատահաբար Արցախում բացահայտել են թուրքական ծագմամբ մի լրագրողի, որն Արցախում նկարում էր ամեն ինչ. «Երբ նրա լրագրողական հավատարմագրման քարտը վերցրինք, պարզվեց, որ այդ քարտի ժամկետը լրացել էր 2019-ի հունվարին: Երբ դիմեցինք Հայաստանի համապատասխան մարմիններին, ասացին՝ մենք ենք տվել հավատարմագիր, բայց չեն էլ նայել, որ 2 տարի առաջվա է»:
Հոխիկյանը նկատեց, որ Հայաստանում հաճախակի լինում են թուրք զբոսաշրջիկներ, ինչպես շատ հայեր են գնում Թուրքիա որպես զբոսաշրջիկ ու իրենք էլ են նկարվում, օրինակ ոտքը դնելով Աթաթուրքի արձանի գլխին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դուրս են գալիս Արցախից. ԱԽՔ
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծում է, որ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչվա...
Երևան է ժամանել ԱՄՆ հետախուզության ղեկավարը. Sputnik Արմենիա
ԱՄՆ հետախուզության կենտրոնական ծառայության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը մի քանի ժամով ժամանել է Հայաստան, հայտնում են Spu...
Էդվարդ Ասրյանը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Էդվարդ Ասրյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտա...
Հայ-թուրքական սահմանին աշխատանքներ են ընթանում
Մինչ Կարսի բնակիչները սպասում են «Դողուքափը» սահմանային անցկակետի բացմանը, Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման աշխատա...