Բայդենը կրկին շփոթվել է և հայտարարել, թե քաղցկեղ ունի
Բայդենը Մասաչուսեթսում գլոբալ տաքացման մասին ելույթի ժամանակ անսպասելի խոստովանություն է արել իր առողջության մասին։ Իր ելույթում Սպիտակ տան ղեկավարը վերհիշել է իր մանկության տարիները, որոնք անցկացրել է ԱՄՆ Դելավեր նահանգի Քլեյմոնտ քաղաքում։ ԱՄՆ նախագահի խոսքով, իր բնակության տարածքում եղել է նավթավերամշակման գործարան, որտեղից անընդհատ արտանետումներ են եղել մթնոլորտ, և քամին դրանք տարել է դեպի քաղաք։
«Ահա թե ինչու ես, և մի շարք այլ մարդիկ, որոնց հետ ես մեծացել եմ, ունենք քաղցկեղ: Եվ դա է պատճառը, որ երկար ժամանակ Դելավերն ուներ քաղցկեղի ամենաբարձր ցուցանիշը երկրում»,- ասել է ամերիկացի առաջնորդը։
Միացյալ Նահանգների նախագահի մամուլի ծառայությունը օպերատիվ արձագանքեց՝ նշելով, որ Բայդենը պատահաբար խոսել է ներկա ժամանակով։ Փաստորեն, Սպիտակ տան ղեկավարը նկատի ուներ մաշկի նորագոյացությունների բուժման իր երկարամյա փորձը, որից նա ազատվել էր ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելուց շատ առաջ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դուրս են գալիս Արցախից. ԱԽՔ
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծում է, որ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչվա...
Երևան է ժամանել ԱՄՆ հետախուզության ղեկավարը. Sputnik Արմենիա
ԱՄՆ հետախուզության կենտրոնական ծառայության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը մի քանի ժամով ժամանել է Հայաստան, հայտնում են Spu...
Էդվարդ Ասրյանը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Էդվարդ Ասրյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտա...
Հայ-թուրքական սահմանին աշխատանքներ են ընթանում
Մինչ Կարսի բնակիչները սպասում են «Դողուքափը» սահմանային անցկակետի բացմանը, Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման աշխատա...