«Ասելը հերիք չէ, Հայաստանը պետք է հստակ քայլեր անի». Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական հեռուստաընկեությանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը պետք է ցույց տա, որ տարածաշրջանում խաղաղություն է ուզում ու պետք է հստակ քայլեր անի այդ ուղղությամբ։
«Ասելը հերիք չէ։ Հայաստանը պետք է որոշ հստակ քայլեր անի, այդ թվում՝ Զանգեզուրի նախագծի, համապարփակ խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Մենք անկեղծ ենք, ուզում ենք տեսնել, թե Հայաստանը որքանով է անկեղծ»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Չավուշօղլուն ասել է, թե Հայաստանն ու մյուսները չպետք է մոռանան, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացն Ադրբեջանի հետ կոորդինացնելն իրականում եռակողմ գործընթաց է և պետք է կոորդինացվի Բաքվի հետ, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը «մեկ ազգ, երկու պետություն են»։
«Եթե տարածաշրջանում խաղաղություն պիտի լինի, բոլորը եռակողմ ձևաչափով քայլեր պետք է անեն այդ ուղղությամբ»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«Կուզի Հայաստանը, թե ոչ, իրականությունը դա է». Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի հե...
«Նախագահ են ընտրել տկարամիտ, տարօրինակ պապիկի». Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram֊ի ալիքում գրառում է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերաբ...
«Ուկրաինան կարող է անհետանալ աշխարհի քարտեզից». Մեդվեդև
Ուկրաինան որպես պետություն «այն ամենի արդյունքում, ինչ տեղի է ունենում» կարող է անհետանալ աշխարհի քարտեզից։ Ն...
«Զելենսկին լուրջ է տրամադրված, շուտով շատ անակնկալներ կլինեն». Անդրեյ Երմակ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն ասել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին լրջորեն է վերաբերվում ուկրաի...