«Զելենսկին լուրջ է տրամադրված, շուտով շատ անակնկալներ կլինեն». Անդրեյ Երմակ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն ասել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին լրջորեն է վերաբերվում ուկրաինական տարածքների ազատագրմանը, ուստի պատերազմում շրջադարձային պահ է լինելու։ Այս մասին նա գրել է Telegram-ում։
Անդրեյ Երմակը հայտարարել է նաև ԱՄՆ-ի հետ մոտալուտ զրույցի մասին՝ ռազմական օգնության նոր փաթեթի վերաբերյալ։
«Նախագահը լուրջ է տրամադված և պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի մենք հնարավորինս արագ ազատագրենք մեր տարածքները: Նա պատրաստ է խոսել համաշխարհային առաջնորդների հետ, ցույց տալ Ուկրաինայի դիրքորոշումը: Շատ բան կախված է մեր զինվորների պատրաստվածությունից: Շուտով շատ անակնկալներ կլինեն»,- ասել է Երմակը։
Նա նաեւ հավելել է, որ իրենք մշտական կապի մեջ են ռազմական հրամանատարության հետ, ուստի հայտնի է, թե ինչ է պետք բանակին ռազմաճակատում հաղթելու համար։
Նմանատիպ հոդվածներ
«Կուզի Հայաստանը, թե ոչ, իրականությունը դա է». Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի հե...
«Նախագահ են ընտրել տկարամիտ, տարօրինակ պապիկի». Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram֊ի ալիքում գրառում է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերաբ...
«Ուկրաինան կարող է անհետանալ աշխարհի քարտեզից». Մեդվեդև
Ուկրաինան որպես պետություն «այն ամենի արդյունքում, ինչ տեղի է ունենում» կարող է անհետանալ աշխարհի քարտեզից։ Ն...
«Ասելը հերիք չէ, Հայաստանը պետք է հստակ քայլեր անի». Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական հեռուստաընկեությանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը պետք...