ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինն ու Էրդողանը խոսել են նաև Ղարաբաղյան խնդրից
Ինչպես արդեն հայտնել էինք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանը Թեհրանում Աստանայի ձևաչափի գագաթնաժողովի շրջանակներում քննարկում են երկկողմ օրակարգի հարցերը, այդ թվում՝ սիրիական կարգավորման, ղարաբաղյան խնդրի վերաբերյալ:
«Շատ հարցեր կան նաև սիրիական կարգավորման վերաբերյալ, հեռանկարային խոշոր երկկողմ նախագծերը շարժվում են, զարգանում են։ Մեր տեսադաշտում է նաև մեկ այլ կարևոր հարց՝ ղարաբաղյան խնդրի կարգավորումը»,- ասել է Պուտինը։
Նա հիշեցրել է, որ վերջերս Կասպյան գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները զարգանում են անկախ ամեն ինչից, աճում է ապրանքաշրջանառությունը, ընդ որում՝ շատ զգալի տեմպերով:
Պուտինը նաև գոհունակություն է հայտնել, որ գագաթնաժողովի շրջանակներում ինքն ու Էրդողանը երկկողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն ունեն, քանի որ շատ հարցեր են կուտակվել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ «Բայրաքթարնե՞ր» կարտադրեն
Թեհրանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել են «Բայրաքթարների» արտադրության ոլ...
Պուտին-Էրդողան հանդիպում. ինչ է հայտնի
Թեհրանում սկսվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Ռուսաստանի և Թ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սկսվել է Պուտին-Էրդողան-Ռաիսի հանդիպումը
Սիրիական հակամարտությունը կարգավորելու նպատակով Թեհրանում սկսվել է եռակողմ հանդիպումը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Թուր...
Փաշինյանը և ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսը հանդիպել են
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսին: Զրուցակիցները քննար...