Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի կաշառքի գործով դատական նիստը։ Նիստից բացակայում էր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս․ «Պարոն Քոչարյանը հուլիսի 14–ին թեստ է հանձնել, և պարզվել է, որ նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս»,– ասաց փաստաբանը և բժշկական տեղեկանքը ներկայացրեց նախագահող Աննա Դանիբեկյանին։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին Աննա Դանիբեկյանը թույլատրել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին ժամանակավորապես՝ հուլիսի 5-ից մինչև հուլիսի 19-ը բացակայել երկրից:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 20–ին՝ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի և նախագահող դատավորի արձակուրդում գտնվելու պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դուրս են գալիս Արցախից. ԱԽՔ
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծում է, որ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչվա...
Երևան է ժամանել ԱՄՆ հետախուզության ղեկավարը. Sputnik Արմենիա
ԱՄՆ հետախուզության կենտրոնական ծառայության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը մի քանի ժամով ժամանել է Հայաստան, հայտնում են Spu...
Էդվարդ Ասրյանը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Էդվարդ Ասրյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտա...
Հայ-թուրքական սահմանին աշխատանքներ են ընթանում
Մինչ Կարսի բնակիչները սպասում են «Դողուքափը» սահմանային անցկակետի բացմանը, Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման աշխատա...