
Զելենսկին խաղաղություն չի ցանկանում․ Զախարովա

Կիևը ևս մեկ անգամ հաստատել է, որ մտադիր չէ բանակցել Ռուսաստանի հետ, Վլադիմիր Զելենսկին խաղաղություն չի ցանկանում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ բանակցությունները հնարավոր են «միայն նրա պարտությունից հետո»։
Նրա խոսքով, «Ռուսաստանը մարտի դաշտում կրած պարտությունից հետո պետք է նստի բանակցային սեղանի շուրջ, այլապես դա կրկին վերջնագրերի լեզու կլինի»։
«Պատասխան բոլորին, ովքեր կշտամբում են Ռուսաստանին «Կիևի ռեժիմի հետ չբանակցելու համար»: Կիևի ռեժիմն ինքը մերժեց: Այսօր Կուլեբան ևս մեկ անգամ հաստատեց դա», - մեկնաբանել է Զախարովան։
«Բայց փաստը հաստատված է՝ Զելենսկին և նրա ընկերները (այն, ինչ մնացել է նրանցից) խաղաղություն չեն ուզում»,- ամփոփել է դիվանագետը։