Հասարակություն

Պեսկովը հայտնել է, թե երբ կավարտվի ռազմական գործողությունները

Պեսկովը հայտնել է, թե երբ կավարտվի ռազմական գործողությունները

Ռուսաստանի հատուկ գործողությունն Ուկրաինայում կավարտվի, երբ իրագործվեն նրա բոլոր նպատակները, հստակ ժամկետներ չկան, գլխավորը արդյունավետությունն է։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Մենք կասկած չունենք, որ հատուկ ռազմական գործողությունը կավարտվի այն բանից հետո, երբ մեր բոլոր նպատակները իրականան: Չկան հստակ ժամկետներ, գլխավորն այս գործողության արդյունավետությունն է»,- ասել է Պեսկովը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։  

 

Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է այն փաստը, որ ՌԴ Զինված ուժերը հստակ հրահանգ ունեն խուսափել քաղաքացիական ենթակառուցվածքներին վնասելուց և քաղաքացիական զոհերից։


«Հետևաբար, զինված ուժերն աշխատում են շատ զգույշ՝ օգտագործելով բարձր ճշգրտության զինատեսակներ՝ բացառելով քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ցանկացած հարվածից, ինչը, ցավոք, չի կարելի ասել ուկրաինական կողմի մասին», - հայտարարել է Պեսկովը։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250