Ադրբեջանն ու ԵՄ-ն էներգետիկ անվտանգության համաձայնագիր են ստորագրել

Ադրբեջանն ու ԵՄ-ն էներգետիկ անվտանգության համաձայնագիր են ստորագրել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ փաստաթուղթը ստորագրել են Բաքու մեկնած Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այսպիսով՝ ԵՄ փորձում է  նվազեցնել ռուսական գազից կախվածությունը՝ մեծացնելով Հարավային գազային միջանցքի դերը Եվրոպայի հարավարևելյան երկրներ բնական գազի մատակարարման դիվերսիֆիկացիայի  գործում։ 

Փաստացի այս համաձայնագիրը հակասում է փետրվարի 22-ին ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև կնքված դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին։ 

Քաղաքականություն