Սյունիքի մարզ այցելած ՔՊ-ականներն այնպիսի փարթի են արել Մեղրի համայնքում․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Անցած շաբաթ-կիրակի օրերին Սյունիքի մարզ այցելած ՔՊ-ականներն այնպիսի փարթի են արել Մեղրի համայնքում, որի մասին մինչ օրս մարզում խոսում են։ Մասնավորապես, ականատեսները պատմում են, որ ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանն ու Արմեն Խաչատրյանն այնքան են գինովցել «Մերսի» սրճարանում, որ անհանգստացրել են կողքի սեղանների այցելուներին, մոտեցել-կենացներ են ասել, տափակ հումորներ արել։ Մինչև որ այցելուները սրճարանի ղեկավարությանը դժգոհել են ու խնդրել, որ պատգամավորներին զսպեն: Հիշեցնենք, որ շաբաթ-կիրակի օրերին Կապանում և Մեղրիում ՔՊ խորհուրդներ էին ընտրում, մարզ էին մեկնել ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ, ինչպես նաև՝ պաշտպանության նախարար Պապիկյանը»:
Մանրամասները՝ թերթի համարում: |
Նմանատիպ հոդվածներ
Էդվարդ Ասրյանը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Էդվարդ Ասրյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտա...
Երևան է ժամանել ԱՄՆ հետախուզության ղեկավարը. Sputnik Արմենիա
ԱՄՆ հետախուզության կենտրոնական ծառայության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը մի քանի ժամով ժամանել է Հայաստան, հայտնում են Spu...
Հայ-թուրքական սահմանին աշխատանքներ են ընթանում
Մինչ Կարսի բնակիչները սպասում են «Դողուքափը» սահմանային անցկակետի բացմանը, Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման աշխատա...
ՀՐԱՏԱՊ․ Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը շնորհա...