ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում գողացել են Գերմանիայի պատվիրակության գաղտնի տեղեկություններ պարունակող նոութբուքը

 ՆԱՏՕ-ի Փարիզյան գագաթնաժողովի ժամանակ Գերմանիայի պատվիրակությունից գողացել են գաղտնի տեղեկություններ պարունակող նոութբուք։ Դեպքը տեղի է ունեցել ծովում հակահրթիռային պաշտպանությանը նվիրված սեմինարի ժամանակ։ Գերմանիայի Գլխավոր շտաբի ներկայացուցիչը կարճ ժամանակով սրահից դուրս է եկել, իսկ երբ արդեն վերադարձել է, սեղանին նոութբուքը չի եղել։ Տեղեկությունը փոխանցում է Հրապարակը:

 

Գերմանիայի ներկայացուցիչը դիմել է ոստիկանություն՝ նշելով, որ նոութբուքում պարունակվում են շատ կարեւոր եւ գաղտնի տեղեկություններ, որոնք կապված են մի շարք երկրների ծրագրային ապահովման հետ կապված։ Հետաքննությամբ զբաղվում են ֆրանսիացի իրավապահներն ու հատուկ ծառայությունը։

 

Պարզվել է, որ գողը մորուքավոր տղամարդ է, որը հագնված է եղել սպորտային շորեր։ Չի բացառվում, որ լրտեսական նկատառումներից ելնելով է իրականացվել համակարգչի գողությունը։ Հայտնի է նաեւ, որ ենթադրյալ գողը շատ լավ իմացել է այն շինությունը, որտեղ ընթացել է սեմինարը։ Հեռավար կերպով համակարգիչն արգելափակվել է, սակայն չկա երաշխիք, որ այն չեն կարողանա «բացել» ու եղած տեղեկությունները հանել։

 

Քաղաքականություն

Պատահարներ