Ալիևը խոսել է սահմանազատման հանձնաժողովների երկրորդ հանդիպման մասին

Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների երկրորդ հանդիպումը նախատեսված է օգոստոսին։ 2022 թվականի առաջին կիսամյակի արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներից։

 

«Հաջորդ ամիս նախատեսվում է անցկացնել հանձնաժողովների երկրորդ հանդիպումը։ Կարծում եմ, որ երկրորդ հանդիպումը նվիրված կլինի արդեն գործնական հարցերի քննարկմանը»,–ասել է Ալիևը։ Նրա խոսքով` առաջին հանդիպումն ավելի շատ ճանաչողական բնույթ է կրել։


 

Քաղաքականություն

Պատահարներ