ՔԿ-ն հարցաքննել է Ալիկ Ալեքսանյանին՝ ԱԱԾ շենքի ուղղությամբ դյուրավառ շշեր նետածի գործով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԱԾ շենքի ուղղությամբ դյուրավառ շշեր նետած 31-ամյա Րաֆֆի Մանդալյանի դեմ հարուցված քրեական գործով Քննչական կոմիտեն վկայի կարգավիճակով հարցաքննել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակից Ալիկ Ալեքսանյանին։
Թեև Մանդալյանի կապերը իշխող ՔՊ-ի հետ ավելի սերտ են (այս մասին՝ առաջիկայում), քան՝ ընդդիմադիր ուժերի, այնուամենայնիվ, նախաքննական մարմինը փորձել է Մանդալյանի գործողությունները կապել ընդդիմադիր քաղաքական գործունեություն իրականացնող անձանց հետ, սակայն այդպիսի կապ չի հայտնաբերել, թեև գործադրվել են բոլոր ջանքերը։
Ավելին, օրաթերթը տեղեկացել է իր աղբյուրներից, որ դատարանին միջնորդություն է ներկայացվել Ալիկ Ալեքսանյանին դատարան հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ։ Թե ինչ որոշում կկայացնի դատավորը, դեռ պարզ չէ։ Հիշեցնենք, որ Ալեքսանյանն այս պահին կալանավորված է մեկ այլ՝ փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։
Հիշեցնենք, որ մարտի 6-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 1994 թվականին ծնված Րաֆֆի Մանդալյանը դյուրավառ շշեր էր նետել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի ուղղությամբ։ Դեպքից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության հոդվածով։
Իրավապահներին տված ցուցմունքում Մանդալյանը նշել է, որ իր քայլը պայմանավորված է եղել խորը զայրույթով և հիասթափությամբ։ Նրա խոսքով՝ իրեն մտահոգում է հայրենիքի անվտանգության վիճակը, իսկ հասարակության մեջ առկա անտարբերությունն ու լռությունն այդ հարցի շուրջ ավելի են խորացրել իր անհանգստությունը։
Մանդալյանի խոսքով՝ իր գործողությամբ փորձել է ցույց տալ, որ «բոլորը անտարբեր չեն»։ Նրա նպատակը եղել է, ինչպես ինքն է ձևակերպել, կոտրել հասարակական լռությունը և ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ քաղաքացիների մի հատվածը լրջորեն մտահոգված է երկրի ապագայով։
Ըստ նրա՝ ԱԱԾ վարչական շենք է գնացել կանխամտածված կերպով և ոչ աշխատանքային ժամին՝ փորձելով բացառել մարդկային վնասները, միաժամանակ ապահովելով իր ուղերձի հրապարակայնությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցու...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջո...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...