Այստեղ առաջին գործոնը մեր հարգելի ու սիրելի քաղաքացիների մոտեցումն է և նրանց վարքագիծը․ Նիկոլ Փաշինյան
«Քանի որ ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է տեղի ունենալու, պետք է ամեն ինչ անենք՝ հրդեհներից խուսափելու համար: Այստեղ առաջին գործոնը մեր հարգելի ու սիրելի քաղաքացիների մոտեցումն է և նրանց վարքագիծը՝ բնության գրկում: Պետք է խնդրենք խստիվ պահպանել հակահրդեհային կանոնները»,- Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ապակե տարաներ թողնելը բնության գրկում ամենավտանգավոր բանն է: Արևից անդրադարձով՝ հրդեհ է բռնկվում»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված՝ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 14-18-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։ |
Նմանատիպ հոդվածներ
Հայ-թուրքական սահմանին աշխատանքներ են ընթանում
Մինչ Կարսի բնակիչները սպասում են «Դողուքափը» սահմանային անցկակետի բացմանը, Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման աշխատա...
Էդվարդ Ասրյանը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Էդվարդ Ասրյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտա...
Երևան է ժամանել ԱՄՆ հետախուզության ղեկավարը. Sputnik Արմենիա
ԱՄՆ հետախուզության կենտրոնական ծառայության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը մի քանի ժամով ժամանել է Հայաստան, հայտնում են Spu...
ՀՐԱՏԱՊ․ Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը շնորհա...