«Իրանը պատրաստվում է անօդաչուներ տրամադրել Ռուսաստանին»․ Սալիվան
ԱՄՆ-ից պնդում են, որ Իրանը պատրաստվում է անօդաչուներ տրամադրել Ռուսաստանին։ Ինչպես փոխանցում է CNN-ը, երկուշաբթի երեկոյան, Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ, այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ այս տեղեկատվությունը հիմնված է ամերիկյան հետախուզության հայթայթած տվյալների վրա։
«Ակնկալվում է, որ Իրանը արագացված գրաֆիկով Ռուսաստանին հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ հարվածային դրոններ կփոխանցի, որոնք պետք է օգտագործվեն Ուկրաինայում ծավալված պատերազմում։ Իրանը այս ամիս արդեն մարզումներ կկազմակերպի ռուսաստանցի զինվորականների համար՝ նրանց փոխանցելով անօդաչու սարքերի կառավարման հմտությունները», - նշել է Սալիվանը։ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականի խոսքով, սակայն, առայժմ հստակ չէ՝ արդյոք իրանական դրոնների առաջին խմբաքանակը ժամանել է Ռուսաստան, թե՝ ոչ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը շնորհա...
Հայ-թուրքական սահմանին աշխատանքներ են ընթանում
Մինչ Կարսի բնակիչները սպասում են «Դողուքափը» սահմանային անցկակետի բացմանը, Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման աշխատա...
Էդվարդ Ասրյանը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Էդվարդ Ասրյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտա...
Երևան է ժամանել ԱՄՆ հետախուզության ղեկավարը. Sputnik Արմենիա
ԱՄՆ հետախուզության կենտրոնական ծառայության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը մի քանի ժամով ժամանել է Հայաստան, հայտնում են Spu...