Յուրի Խաչատուրովի որդին ազատ կարձակվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշ է փոխել Յուրի Խաչատուրովի որդու` Իգոր Խաչատուրովի խափանման միջոց կալանավորումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։
 

«Գրավը նշանակվել է 1 մլն դրամ, որն ազգականներն արդեն իսկ վճարել են։ Այժմ գնում ենք, որպեսզի վճարման ապացույցները ներկայացնենք քրեակատարողական հիմնարկ, որ ազատ արձակեն»,– ասել է Պողոսյանը։
 

Նշենք, որ մայիսի 17-ին Կիևյան փողոցում քաղաքական ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի ժամանակ Իգոր Խաչատուրովը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։

Քաղաքականություն

Պատահարներ