Ինչո՞ւ Քոչարյանն այլևս չի մասնակցում հանրահավաքներին. Սաղաթելյանը պատասխանում է

 «ՀՀ բոլոր մարզերում ձևավորվում են շարժման խորհուրդներ, որպեսզի շարժումն ամբողջ ծավալով տեղափոխվի նաև մարզեր ու ներգրավվի մարզային բնակչությանը.... Տեմպով ու ռիթմով աշխատում ենք»,- խոսելով «Դիմադրություն» շարժման անելիքների մասին՝ ասել է ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը: 

 

Հարցին՝ ինչո՞ւ ՀՀ երկրորդ նախագահը այլևս չի մասնակցում հանրահավաքներին՝ պատասխանել է. 

 

«Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է հանրահավաքներին, կարծում եմ՝ առաջիկայում ևս կմասնակցի. որևէ խնդիր չկա»:

Քաղաքականություն

Պատահարներ