«Թե զբոսաշրջություն ես ուզում զարգացնել, Սևանը կոյուղաջրերից մաքրիր. լիճը կանաչում-կապտում-նեխում է». բնապահպան

Բնապահպան Թամար Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 

«Թե զբոսաշրջություն ես ուզում զարգացնել (իսկապես ուզում ես), Սևանի ավազանի կոյուղաջրերի մաքրման կայանը սարքիր: 21-րդ դարում լճի շրջակայքի քաղաքների, գյուղերի, հյուրանոցների, ռեստորանների կոյուղաջրերն ուղիղ գծով հոսում են դեպի լիճ: Լիճն էլ կանաչում-կապտում-նեխում է: 
Երկրի ճանապարհները սարքիր: Ում հարցնում ես, ասում են, թե ամենավատ ճանապարհները մեզ մոտ են: 
Երկրով մեկ ժամանակակից զուգարաններ շարիր, որ ժամանած օտարերկրացին ճամփեզրի թփերի հետևը չմտնի կարիքները հոգալու համար: 
Երկրի աղբը հավաքիր, որ գետինը չմտնենք աղբապատկերներից: 
Երկրում կահավորված աղբանոցներ սարքիր, որ աղբը ձորերը չլցնեն: Որ հեռվից առաջինը քաղաքների շուրջ ծխացող աղբանոցները չտեսնեն էդ նույն տուրիստները: 
Կենդանիների համար հստակ սահմաններով արոտավայրեր նախագծեք, որ համ կենդանին արածի, համ էլ վայրի բնությունը պահպանվի: 
Ո՞ր մեկն ասեմ... Ուր նայում ես՝ ինչ որ բան էն չի»: 
 

Քաղաքականություն

Պատահարներ