
«Չե՞ք ուզում մարդիկ գրեն «գրիչի» մասին՝ բացատրեք». հասարակական-քաղաքական գործիչ

Երբ քաղաքական դիալեկտիկան, քարոզչական առաջնահերթությունները չեն սահմանվում, չեն համակարգվում համապատասխան մարդկանց կողմից շատ նորմալ է, որ հակաիշխանական տրամադրված մարդիկ օրվա ընթացքում ցանկացած իրադարձություն օգտագործում են իշխանության դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Սամսոնյանը:
«Շատ անկեղծ՝ ահավոր տգեղ է, երբ շատերը (հատկապես նրանք ովքեր իրենց համարում են էդ գործից հասկացող) ակադեմիական «բարձրունքներից» սկսում են քննադատել շարքային ընդդիմադիրներին՝ այս կամ այն թեզը շրջանառելու համար:
Մարդիկ խոսում են նրանից ինչ տեսնում են, իսկ իրանք տեսնում են էն ինչը դուք/մենք բերում ենք դաշտ: Չե՞ք ուզում մարդիկ գրեն «գրիչի» մասին՝ բացատրեք, այլ ավելի կարևոր օրակարգ բերեք, բայց էդ ակադեմիական «բարձրունքներից» հեգնական գրառումներն ու լայվերը թարգեք՝ շատ խնդալու ա կողքից:
Հ.Գ. Ի դեպ բազմաթիվ մարդիկ ու թիմեր էլ եղան, որ «գրիչի» մասին բան չգրեցին...»,- գրել է Սամսոնյանը:
Հիշեցնենք, որ համացանցում ակտիվ քննարկվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութը, որտեղ վարչապետը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստից առաջ վերցնում է սեղանին դրված գրիչը, ուսումնասիրում և դնում ծոցագրպանը։