
«Ինչքան Իլոն Մասկը կապ ունի ոչխարաբուծության հետ, այդքան էլ Հայկ Կարապետյանը՝ կոռուպցիայի և չարաշահման հետ». «ՀայՓոստ»-ի գործադիր տնօրեն

«ՀայՓոստ» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչքան Իլոն Մասկը կապ ունի ոչխարաբուծության հետ, այդքան էլ Հայկ Կարապետյանը կապ ունի կոռուպցիայի և չարաշահման հետ։
Երկու տարի առաջ ինձ հրավիրեցին գլխավորելու ՀայՓոստը, որպեսզի իրականացնեմ ընկերության թվային տրանսֆորմացիան, որը ես բարեհաջող իրականացրել եմ։ Պատրաստվում էի «HayPost+» հավելվածի մեկնարկի օրը նաև հայտարարել ՀայՓոստում իմ գլխավորած տրանսֆորմացիոն փուլի ավարտի մասին, սակայն ինձնից առաջ ընկան․․․»,-գրել է Կարապետյանը:
Նշենք, որ այսօր «Հրապարակ» թերթը գրել էր, որ Հայկ Կարապետյանն արդեն ազատվել է աշխատանքից, և այդ որոշման պատճառը չարաշահումների և կոռուպցիայի կասկածն է, որի մասին տեղեկացել է «վերադասը»։