
Հայաստանը փակուղուց դարձնում ենք խաչմերուկ. Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, ըստ որի՝ սահմանը բացվելու է երրորդ երկրների քաղաքացիների համար։ Հարցին, թե կա՞ն հաշվարկներ, թե ինչ օգուտներ է ունենալու Հայաստանը, նա պատասխանեց, որ Հայաստանը փակուղուց վերածվելու է խաչմերուկի։
«Պատկերավոր ասած՝ պետք է համեմատենք փակուղին խաչմերուկի հետ։ Այսինքն՝ որտե՞ղ անշարժ գույքն ավելի թանկ արժե՝ խաչմերուկի վրա, թե՞ փակուղու վերջում։ Հիմա մենք ըստ էության Հայաստանը փակուղուց դարձնում ենք խաչմերուկ, և, բնականաբար, սրա արդյունքում կունենանք շատ մեծ էֆեկտներ բոլոր առումներով՝ թե տնտեսական, թե տրանզիտային, բոլոր»,- ասաց նա։