
«Հանձնված 228 գյուղի դիմաց 1 գյուղ սարքելը որպես նվաճում ցույց տալը հակաբարոյական է». Էլբակյան

2020 թ․ թշնամուն է հանձնվել 228 գյուղ ու քաղաք, որից 140-ը հիմնվել էր Հայաստանի Երրորդ Հանրապետության կողմից։
Անդրադառնալով վարչապետի՝ Գործադիրի այսօրվա նիստում հնչեցրած այն մտքին, որ ՀՀ-ում առաջին անգամ 21-րդ դարի չափանիշներով գյուղ է կառուցվելու՝ այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը՝ շեշտելով.
«Այդքան հանձնված գյուղերի դիմաց 1 գյուղ սարքելը որպես քաղաքական նվաճում ցույց տալն առնվազն հակաբարոյական է»- գրել է Էլբակյանը:։