Քարաթափում` Տավուշի մարզում. ԱԻՆ-ը տեղեկացնում է

 Հունիսի 29-ին, ժամը 08։06-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մովսես-Նորաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մովսես-Նորաշեն ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է երկկողմանի փակ։

 

Փրկարարները քարերը հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։

Քաղաքականություն