
Ինչ կարժենա Կալինինգրադի շրջափակումը Եվրամիության համար

Ռուսաստանն ու Եվրամիությունը պատերազմական վիճակում չեն, սակայն Կալինինգրադ բեռների տարանցման սահմանափակման հետ կապված իրավիճակը կարող է «խախտել այդ հավասարակշռությունը»։ Նման կարծիք է հայտնել փորձագետ Էմմա Էշֆորդը Foreign Policy-ին տված հարցազրույցում։
Լիտվան և Եվրամիությունը, ըստ նրա, պետք է դադարեցնեն իրենց գործողությունները Կալինինգրադի մարզի դեմ, քանի որ բեռնափոխադրումները տարածաշրջան պատկանում են ներքին ռուսական առևտրին։ Բրյուսելն ի սկզբանե պետք է կանխեր խնդիրը՝ պատժամիջոցների փաթեթում բացառություն անելով Ռուսաստանի Դաշնության այս տարածաշրջանի համար, կարծում է Էշֆորդը։
«Միգուցե Լիտվան չպետք է հատուկ սողանցք ստեղծի Կալինինգրադի համար, բայց ինչ-որ մեկը Բրյուսելում պետք է դա աներ: Սա առևտուր չէ Եվրամիության հետ, սա առևտուր է Ռուսաստանի ներսում, որը ստիպված է անցնել եվրոպական տարածքով», - ասաց նա: