
ԱՄՆ-ն արգելել է ռուսական ոսկու ներմուծումը

ԱՄՆ-ն արգելել է ռուսական ոսկու ներմուծումը։ Տեղեկությունը հայտնում է РИА Новости-ն` հղում անելով ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությանը:
«Ռուսական ծագման ոսկու ներմուծումը Միացյալ Նահանգներ արգելված է` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կամ եթե առկա է ԱՄՆ ֆինանսների նախարարության (OFAC) օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության կողմից տրված արտոնագիր», - նշված է փաստաթղթում։
Արգելքը չի տարածվում Ռուսաստանի Դաշնությունից արտահանված այն ոսկու վրա, որն արգելքի ուժի մեջ մտնելու պահին Ռուսաստանի սահմաններից դուրս է գտնվում:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը առևտրային գործառնություններ իրականացնելու, պարտքային պարտավորությունների կամ կապիտալի փոխանցման արտոնագիր է տվել «Սևերստալ» և «Nord Gold» ընկերությունների հետ պայմանագրերն աստիճանաբար վերացնելու նպատակով։ Այս ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել 2022 թվականի հունիսի 2-ին: