Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդն ազատության մեջ կմնա

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած, ՀՀ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդին կալանավորելու պահանջով դատախազի բողոքը։ Այսպիսով վարորդը կմնա ազատության մեջ։ Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

 

«Քրեական գործի նախաքննության տեսանելի ընթացքի մյուս հանգամանքները ևս ցույց են տալիս, որ պետական պատվերի շրջանակում ամեն ինչ արվում է Սոնա Մնացականյանի և նրա երեխայի մահվան մեջ մեղավոր անձանց հետագա անպատժելիությունն ապահովելու ուղղությամբ՝ ընդհուպ ապացույցների ոչնչացման միջոցով»,- ընգծել է փաստաբանը։

 

Հիշեցնենք՝ ապրիլի 26 -ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան առաջին մեքենան Լեո-Պարոնյան խաչմերուկին մահացու վրաերթի էր ենթարկել 28-ամյա հղի կնոջը։

Քաղաքականություն