Շանհայում շենքի 3-րդ հարկի ավտոկայանատեղիից վայր է ընկել Nio մակնիշի էլեկտրական թեստային մեքենա. կան զոհեր
Շանհայում շենքերից մեկի երրորդ հարկում գտնվող ավտոկայանատեղիից ընկել է Nio մակնիշի էլեկտրական թեստային մեքենան: Սրահում գտնվող երկու մարդիկ մահացել են, հայտնում է CNBC-ն՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը, որը հինգշաբթի օրը հրապարակվել է չինական Weibo սոցիալական ցանցում։
Վթարը տեղի է ունեցել չորեքշաբթի Պեկինի ժամանակով 17:20-ի սահմաններում։
CNBC-ի փոխանցմամբ՝ վթարի մանրամասները րոպեներ անց ջնջվել են սոցցանցից, իսկ ավելի ուշ՝ ավելացվել նորը:
Նոր գրառման մեջ արտադրողն ընդգծել է, որ դեպքի վայրում վերլուծությունից հետո կարելի է նախնական կերպով հաստատել, որ տեղի ունեցածը «վթար» է, որը չի առաջացել բուն մեքենայի կառուցվածքային խնդիրներից։
Nio-ն չինական խոշորագույն ընկերություններից մեկն է, որը հավակնում է լինել էլեկտրական մեքենաների արդյունաբերության առաջատարը: Ընկերությունը մասնագիտացած է իր մեքենաներում փոխարինելի մարտկոցների օգտագործման մեջ՝ լիցքավորման ժամանակը նվազեցնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է Range Rover-ը, որի վրա երեկ կրակել էին «Կալաշնիկով» ավտոմատից. Shamshyan. com
Այսօր՝ հուլիսի 5-ին, իրավապահները Կոտայքի մարզում հայտնաբերել են Range Rover մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակուն և կողայի...
Նիկոլ Փաշինյանի ընկերն օրենքի խախտմամբ տնօրեն է նշանակվել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր Սարմեն Ամիրյանը նշանակվել է Իջեւանի սպորտ...
Ալիևի հետ հանդիպումից հետո Լավրովը հայտարարություն է արել
Մոսկվան պատրաստ է աջակցել ընդհանուր սահմանի հստակեցման հարցում Բաքվի և Երևանի աշխատանքին և այս առնչությամբ կոնկրետ առաջա...
Բացառիկ մանրամասներ. ինչ է ասել Ռուբեն Վարդազարյանը քննիչին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ քննչական կոմիտեում Բարձրագու...