
Առանց աբորտի իրավունքի. ԱՄՆ գերագույն դատարանը չեղարկել է աբորտի վերաբերյալ որոշումը

ԱՄՆ Գերագույն դատարանը բեկանել է 1973 թ որոշումը՝ «Ռոուն ընդդեմ Ուայդի» աղմկահարույց գործով, որի համաձայն դաշնային կառավարությունը երաշխավորում է աբորտի իրավունքը։
ԱՄՆ Սենատն արգելափակել է օրինագիծը, որը նախատեսված է աբորտի սահմանադրական իրավունքը դաշնային օրենսդրության մեջ ամրագրելու համար։ Կանանց առողջության մասին առաջարկվող ակտին քվեարկել են 49 սենատորներ, դեմ՝ 51: Հանրապետականների ներկայացուցիչները դեմ են քվեարկել, ինչպես նաև դեմոկրատ Ջո Մանչինը, սենատոր Արևմտյան Վիրջինիայից:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնաբանել է ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը՝ չեղյալ համարել երկրում հղիության արհեստական ընդհատման իրավունքի վերաբերյալ որոշումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Դատարանը «խլել է կանանց սահմանադրական իրավունքը», ասել է Բայդենը։
«Դատարանը Ամերիկան բառացիորեն 150 տարով հետ է շպրտում»,- ասել է երկրի ղեկավարը։
Միացյալ Նահանգների նախագահը կարծում է, որ այս որոշման պատճառով իշխանության օրենսդիր թեւը և առաջին հերթին ընդդիմադիր Հանրապետական կուսակցությունը կկորցնեն իրենց հայրենակիցների աջակցությունը նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններում։ Նա կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին ընդունել աբորտի իրավունքի մասին դաշնային օրենք։ Միաժամանակ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Գերագույն դատարանի որոշումը, որը չեղյալ է հայտարարում դաշնային իշխանություններից աբորտների իրավունքների ոլորտում իրավունքների երաշխիքները, և ասել, որ այն ընդունվել է Աստծո կողմից։