Խնդիրների պատճառով Եկատերինբուրգ-Երևան չվերթի օդանավը վերադարձել էր «Կոլցովո» օդանավակայան
Եկատերինբուրգ – Երևան չվերթի քաղաքացիական ինքնաթիռը, որը նախորդ օրը որոշակի խնդիրների պատճառով հետ էր վերադարձել «Կոլցովո» օդանավակայան, հունիսի 25-ին՝ Երևանի ժամանակով 10:59-ին, թռիչք է կատարել դեպի իր նշանակման վայր: «Զվարթնոց» օդանավակայանից» «Արմենպրես»-ի թղթակցին հաղորդեցին, որ Ռուսական «Ռոսիա» ավիաընկերությանը պատկանող՝ FV 6937 չվերթի «Սուպերջեթ» օդանավը Երևանի ժամանակով 13:19-ին արդեն բարեհաջող վայրէջք է կատարել:
Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հաղորդել էր, որ ըստ արտակարգ իրավիճակների ծառայությունում իր աղբյուրի՝ հունիսի 24-ին Եկատերինբուրգ – Երևան չվերթի «Սուպերջեթ» քաղաքացիական օդանավը հերմետիզացիայի ցուցիչի ակտիվացումից հետո վերադարձել է «Կոլցովո» օդանավակայան: Ինքնաթիռում եղել է 80 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: