ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սև ծովում հայտնված մեքենաներում զբոսաշրջիկներ էին, կանգնել էին գիշերելու

 Մարդիկ, որոնց մեքենաներով գետը տարել է ծովը, եկել են Ստավրոպոլի երկրամասից և գիշերը կանգնել գետի ափին՝ անմիջապես էստակադայի տակ, ասել է Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին։ Այս մասին գրում է РИА новости-ն:


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ Զուբովա Շչել գյուղի տարածքում Չեմիտոկվաձե գետից ջրի հոսքը երկու մեքենա քշել է Սև ծով։ Մեկին հաջողվել է փրկել,  գտնվել է մեկ դի: Նախնական տեղեկություններով` մեքենաներում եղել է 7 մարդ, որոնողական աշխատանքները շարունակվում են։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ որոնվողների թվում կա երեք երեխա։

 

Lրատվականը հրապարակել է նաև քաղաքացուն փրկելու կադրերը: 


Հավելենք նաև, որ հայտարարվել է Սոչիում փոթորկի նախազգուշացում: Օդերևութաբաններն կանխատեսում են ամպրոպ, կարկուտ, տորնադո, սելավ, քամի և գետերում ջրի մակարդակի բարձրացում։