Ջորջ Մարտինը հաստատել է, որ աշխատում է «Գահերի խաղի» շարունակության վրա
Գրող Ջորջ Մարտինը հաստատել է, որ աշխատում է «Գահերի խաղի» շարունակության վրա: Այս մասին գրում է Говорит Москва-ն:
Կուլտային գրքերի հեղինակն ասել է, որ նախագիծը հիմնված է լինելու Ջոն Սնոուի պատմության վրա։
Ավելի վաղ The Hollywood Reporter-ը հայտնել էր շարունակության մեկնարկի մասին՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Մարտինն ասել է, որ հենց Ջոն Սնոուի դերի կատարողն է` Քիթ Հարինգթոնը, ով առաջարկել է շարունակության գաղափարը: «Դեռ չեմ կարող նշել ապագա նախագծի սցենարիստների կամ շոուրաներների անունները, քանի որ դեռ անհնար է խոսել այդ մասին։ Բայց Քիթը բերեց իր թիմին, և նրանք զարմանալի են», - ասել է Ջորջ Մարտինը:
Նա հավելել է, որ նախագծի աշխատանքային անվանումն է «Սնոու»:






























