Անտառները հրկիզելու համար պետք է մահապատիժ լինի. Էրդողան

Այս մասին երկրի նախագահը հայտարարել է Մարմարիսում, որտեղ արդեն երրորդ օրն է, ինչ պայքարում են 3000 հեկտար տարածք ընդգրկած բնական հրդեհի դեմ։

 

«Եթե պատիժը պետք է լինի զսպող, ապա պետք է մահապատիժ լինի անտառը հրկիզելու համար։ Այս հարցը պետք է քննարկվի»,- լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա ելույթի հեռարձակումն իրականացրել է TGRT հեռուստաալիքը։

 

Մարմարիսի տարածքում հրդեհը բռնկվել է երեքշաբթի երեկոյան։ Թուրքիայի նախագահն այսօր ասել է, որ այն մեծապես վերահսկվել է։ Թուրքիայի իշխանությունները նախօրեին հայտարարել էին հրկիզման մեջ կասկածվողի ձերբակալության մասին։ Հարցաքննության ժամանակ տղամարդը խոստովանել է իր արարքը, այսօր նրան ձերբակալել են։

Քաղաքականություն