ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Իմ խոստումը 100 % կպահեմ»․ անհատ ձեռներեցը՝ գետը նետված արկղերի և քաղաքապետարանի տուգանքի մասին
Auroranews-ը զրույցել է այն անհատ ձեռներեցի հետ, որի աշխատակիցն արկղեր էր նետում գետը։ Նշենք, որ վերոնշյալ տեսանյութը համացանցում հայտնվեց երեկ երեկոյան և դարձավ լայն քննարկման առարկա։ Ավելի ուշ քաղաքապետարանը հայտնեց՝ օրինախախտին տուգանել են 20․000 դրամով։
Նշենք, որ շրջակա միջավայրի աղտոտման խնդիրը արդիական է Հայաստանի բոլոր համայնքների, քաղաքների համար։
Auroranews-ը հետևողականորեն անդրադառնում է նման հրապարակումներին, որպեսզի հանրային գիտակցման աստիճանը փոխվի և սկսենք սիրել մեր երկիրն ու մեզ շրջապատող միջավայրը։
Ներկայացնում ենք մեր և անհատ ձեռներեցի զրույցից մի հատված։