Զախարովան մեկնաբանել է Բեգլարյանի հետ հարցազրույցից հետո Ադրբեջանում «РИА Новости» կայքի արգելափակումը
Այսօր ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանում ՌԻԱ Նովոստիի կայքի արգելափակումը:
Վերջինիս ասել է, որ խնդիրները երկկողմանի կարգով են լուծվում։
«Ես միշտ ելնում եմ նրանից, որ զանգվածային լրատվամիջոցների ու դրանց գործունեության հարցերը պետք է լուծվեն երկու հիմնարար բաների հիման վրա՝ համապատասխանություն օրենքին ու խոսքի ազատության և լրագրողների իրավունքների նկատմամբ հարգանք, ինչն ամրագրված է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավունքում», – նշել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ գոյություն ունեցող և առաջացող խնդիրները Մոսկվան լուծում է գործընկերների հետ երկկողմանի ձևաչափով: Զախարովան հույս ունի, որ նման նախադեպերը հնարավորինս քիչ կլինեն։
«Ուզում ենք զարգացնել մեր հարաբերությունները նաև մեդիաոլորտում՝ ելնելով ֆեյքերին, ապատեղեկատվությանը հակազդելու ընդհանուր անհրաժեշտությունից։ Մենք աշխարհի բոլոր երկրների հետ միասին հավաքական հիմունքներով և ելնելով նշված սկզբունքներից, լուծելու բան ունենք»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք` ավելի վաղ Ադրբեջանում Ղարաբաղի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցի հրապարակման պատճառով արգելափակել էին ռուսական պետական գործակալության կայքը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է ՌԻԱ Նովոստիին Լեռնային Ղարաբաղի հայտարարությունները տարածելու մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Սաղաթելյանը` Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելու որոշման մասին
ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելու որոշմանը,...
120 միլիոն դոլարի դրամաշնորհ. ՀՀ-ն և ԱՄՆ-ն համաձայնագիր կստորագրեն
Վաշինգտոնը 120 միլիոն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Երևանին։ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյ...
«Ահա, թե ինչի համար է մեզ փող պետք». Բայդենը նախազգուշացրել է
Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ աշխարհը պետք է պատրաստվի նոր համավար...
«Որոշակի փուլում կանցնեն սպասողական մարտավարության». Բայդենը` ռուս-ուկրաինական հակամարտության մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր կարծիքն է հայտնել` կապված ռուս-ուկրաինական հակամարտության հետ: Բայդենի կարծիքով` Ուկրաինայի իր...