120 միլիոն դոլարի դրամաշնորհ. ՀՀ-ն և ԱՄՆ-ն համաձայնագիր կստորագրեն
Վաշինգտոնը 120 միլիոն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Երևանին։
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության միջև նախատեսվում է դրամաշնորհային համաձայնագիր ստորագրել։
Դրամաշնորհային համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանին ժողովրդավարության և տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացում:
68, 565 մլն դոլար ուղղվելու է ժողովրդավարության խթանմանը, իսկ 51,435 մլն դոլարը՝ տնտեսական անվտանգության բարելավման համար:
«Հաշվի առնելով COVID-19 համավարակով և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմով պայմանավորված ցնցումները, ինչպես նաև 2021թ. կայացած արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունները՝ սույն փաստաթղթով Ամերիկայի Միացյալ Նահանգները հանձնառություն է վերցնում աջակցելու Հայաստանի Հանրապետությանը՝ արդյունավետ և հաշվետու կառավարման կայացման, ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու, ինչպես նաև տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ուղղություններով»,- ասված է նախագծում։
Վարչապետը կառավարության նիստում նշեց, որ շատ կարևոր համաձայնագիր է։
«Մենք թվային բարեփոխումների շատ կարևոր մի փուլում ենք ու քաղաքական առումով չպետք է մոռանանք խնդրի մասին, որն ունենք. ընտրական գործընթացը պետք է տեղի ունենա մեկ միասնական փաստաթղթով ու դա պետք է լինի նույնականացման քարտը, սա շատ կարևոր է, ու ես ուզում եմ, որ մենք կենտրոնանանք այս խնդրի վրա», - ասաց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան մեկնաբանել է Բեգլարյանի հետ հարցազրույցից հետո Ադրբեջանում «РИА Новости» կայքի արգելափակումը
Այսօր ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանում ՌԻԱ Նովոստիի կայքի ար...
Սուրեն Պապիկյանը մեկնել է Մոսկվա. հայտնի է պատճառը
ՌԴ-ի մայրաքաղաք Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակությո...
«BRICS-ի հեղինակությունը և նրա ազդեցությունը համաշխարհային ասպարեզում անշեղորեն մեծանում են». Պուտին
BRICS-ի հեղինակությունը համաշխարհային ասպարեզում մշտապես բարձրանում Է, դա կապված Է տնտեսական, քաղաքական եւ մարդկային ներ...
Լավրովն ու Ալիևը հանդիպել են. ինչ են քննարկելու
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Ռուսաս...