Փաստաբանը դուրս եկավ ՔԿ-ից. ինչ է սպասվում Գալեյանի հորեղբորը

 Քիչ առաջ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբոր՝ Արթուր Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը դուրս եկավ ՔԿ-ից։

 

«Այսօր մեզ կանչել էին, որ լրացուցիչ հարցաքննեին Արթուր Գալեյանին։ Ընդ որում, քննիչը մեզ տեղեկացրեց, որ Զինվորական քննչական գլխավոր վարչությունից քրեական գործը տեղափոխել է ՔԿ։ Մենք հարցրինք՝ որն է դրա պատճառը, քննիչը մեզ պատասխանեց, որ պատճառն իրեն հայտնի չէ»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ դրանից իրենք ենթադրում են, որ գործի տեղափոխության նպատակը չի կարող լինել իրավական։

 

«Այն նպատակ է հետապնդում այս գործով կոնկրետ ստորաբաժանման ղեկավարի համար ցանկալի արդյունքներ հասնելուն»,- ընդգծեց փաստաբանը։

Հարցին, թե որոնք են ցանկալի արդյունքները, փաստաբանը պատասխանեց․ «Մեղադրական եզրակացությամբ գործը դատարան ուղարկելը, հետագայում նաև մեղադրական դատավճիռը»։

Քաղաքականություն