Տեղեկություն՝ Ապարանի արյունալի միջադեպով վիրավորներից մեկի առողջական վիճակի մասին
Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Նիգավան գյուղի մոտ կրակոցների հետեւանքով վիրավորներից մեկի մոտ դրական դինամիկա կա։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է «Արմենիա» ԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։
Հունիսի 19-ին Նիգավան գյուղի մոտ կրակոցներից հետո «Արմենիա» բժշակական կենտրոն էին տեղափոխվել 3 երիտասարդ, որոնցից մեկը, որը գլխուղեղի ծանր վնասվածք էր ստացել, մահացել էր ԲԿ-ում:
Վիրավորներից մեկն էլ է ստացել գլխուղեղի ծանր վնասվածք և ծայրահեղ վիճակում վերակենդանացման բաժանմունքում է, մյուսը վիրավորվել է կրծքավանդակի շրջանում, թոքից բեկոր է հեռացվել, նույնպես վերակենդանացման բաժանմունքում է։
Վերջինին, ըստ Կուրղինյանի, անջատել են արհեսատական շնչառության սարքից, ինքն իրենով շնչում է։ «Մյուսը մնում է նույն ստաբիլ ծայրահեղ ծանր վիճակում», - հավելեց «Արմենիա» ԲԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալը։