Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Այսօր՝ հունիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։40-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ Մելքումովի 26/2 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ՝ 29-ամյա Հրանտ Ղալեչյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը, կոտրել այն, այնուհետև առաջ ընթացել ու բախվել մայթին գտնվող էլեկտրասյանը, տապալել այն և առաջ ընթանալով՝ հայտնվել մայթին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Հ. Ղալեչյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ Երևանի բնակիչ, 30-ամյա Վոլոդյա Մուրադյանը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացինեչն ու պարեկները, և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Նմանատիպ հոդվածներ
Ապարանում կրակողը մեկ անձ չի եղել. ում են փրկում ՀՀ ոստիկանապետն ու ՔԿ նախագահը․ ArmLur
Արդեն մի քանի օր է, ինչ իրավապահ համակարգը ամեն ինչ անում է Ապարանում աղմակահարույց կրակոցների գործով «Քաղաքացիական պայմ...
Առեղծվածային դեպք․ մետաղյա ձողերի վրա հայտնաբերվել է տղամարդու դի․ ընկերները մանրամասներ են պատմել
Երեկ՝ հունիսի 20-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Վանաձոր քաղ...
«Պռոշյանցի Մուլտոն» Արմավիրի բանտում փորձել է ինքնասպանություն գործել
Հունիսի 9-ին՝ ժամը 00:30 –ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատ...
Իրավապահ համակարգում Ապարանի դեպքերի մեղավորներին են փնտրում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում երեկվանից ակտիվորեն քննարկվում է Ապարանի կրակոցների...