Առեղծվածային դեպք․ մետաղյա ձողերի վրա հայտնաբերվել է տղամարդու դի․ ընկերները մանրամասներ են պատմել
Երեկ՝ հունիսի 20-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանուփյան Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծ փողոցի 40 հասցեում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ՝ 64-ամյա Էմանուել Չ-ն էր, ում ինքնազգացողությունը, ըստ Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Ն. Կ-ի, Տիգրան Մեծ փողոցի 40 հասցեում գտնվող 2-րդ հարկի իր ավտոտնակում վատացել է և կորցրել է հավասարակշռությունն ու վայր ընկել մետաղյա ձողերի վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Դեպքի փաստով քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Արտաքին զննությամբ՝ դատաբժիշկը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ գլխի շրջանում առկա են պատռված վերքեր։
Նմանատիպ հոդվածներ
Հրաչյա Քոչար փողոցում վրաերթի են ենթարկել 14-ամյա տղայի
Հունիսի 21-ին, ժամը 13.00-ին, «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում վրաերթի է ենթարկել 14-ա...
Ապարանում կրակողը մեկ անձ չի եղել. ում են փրկում ՀՀ ոստիկանապետն ու ՔԿ նախագահը․ ArmLur
Արդեն մի քանի օր է, ինչ իրավապահ համակարգը ամեն ինչ անում է Ապարանում աղմակահարույց կրակոցների գործով «Քաղաքացիական պայմ...
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Այսօր՝ հունիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։40-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝...
Երևանում 31-ամյա հարբած վարորդը ավտոմեքենաների ջարդի հեղինակ է. տեղում էլ հպարտանում էր, որ «քեֆին քեֆ չի հասնի»
Երեկ` հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Կոմտաս պողոտայի թիվ 54 շենքի դիմաց բախվ...