600 հազար ռուբլի են վճարել և «փոխարենը ոչինչ չեն ստացել». Սոբչակի դեմ խարդախության վերաբերյալ գործ է հարուցվել

 Լրագրող Քսենիա Սոբչակի դեմ խարդախության վերաբերյալ գործով հաղորդում են ներկայացրել Քննչական կոմիտե, հայտնում է տելեգրամյան «Только никому» ալիքը։ 

Դիմումի բնօրինակները փաստաբան Եկատրինա Գորդոնի տրամադրության տակ են։  

Իրավաբանական փատաղթղթերում ասվում էր, որ տուժողները «Սոբչակի մեթոդ» կուրսի համար 300-600 հազար ռուբլի են վճարել եւ «փոխարենը ոչինչ չեն ստացել»։ Լրագրողը հաղորդակցությունների վարման վերաբերյալ հեղինակային ուսի մասին հայտնել է դեռ ապրիլին եւ մի քանի ծրագիր ներկայացրել, որոնք հնարավոր էր ձեռք բերել։ Տուժողները պահանջում են Սոբչակին քրեական պատասխանատվության կանչել։ 

Այն մասին, որ հեռուստահաղորդավարուհին մտադիր է իր առցանց կուրսը ստեղծել, հայտնի է դարձել 2021թ․-ի հոկտեմբերին։

Քաղաքականություն