
«Դուք և ձեր կողքի փողոցային խուժանն այլևս նույնացել եք». Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը լուսանկար է տարածել՝ կից գրառմամբ.
«Իսկ ի՞նչ է զգում տիկին Վիկտորինը, երբ խոսում է արդարադատությունից, իրավունքից, օրենքից, հպարտորեն հայտարարում դատական բարեփոխումների մասին՝ քաջ գիտակցելով, թե ինչպիսին է իր կողքի նստած իրականությունը։
Տիկին դեսպան, հուսով եմ գիտակցում եք, որ ձեր լռությամբ և ակնառու հովանավորչությամբ դուք և ձեր կողքի փողոցային խուժանն այլևս նույնացել եք»: