
Ամոթ ու խայտառակություն. ռուս լրագրողների արձագանքը` «Россия 1»-ի Շուշիի վերաբերյալ ռեպորտաժի մասին

Ինչպես արդեն հայտնել էինք, ռուսական «Ռոսիա-1» հեռուստաընկերության ռեպորտաժը, որտեղ գովում են ադրբեջանցիներին, առաջ տանում նրանց թեզը հայկական Շուշիի և Արցախի օկուպացված տարածքների մասին՝ զայրույց է առաջացրել հայ հասարակության շրջանում։
Ռուս ռազմական լրագրող Վոենկոր Կոտենոկը, ով Արցախյան 44-օրյա պատերազմում նկարահանումների ընթացքում վիրավորում էր ստացել, գրել է.
«Ամոթ և խայտառակություն...Ես ամաչում եմ գերեզմանների սյուժեի համար»։
Lրագրող Կառնաուխովն էլ գրել է.
«Նա, ով հաստատել է ռեպորտաժի թեման, բացարձակապես չի հասկանում, որ մենք պարտավոր ենք գոնե չեզոքություն պահպանել տեղեկատվություն ներկայացնելու հարցում ։
Լրագրողը շրջում և խոսում է հայերի գերեզմանների վրա կառուցված բնակելի համալիրի մասին։ Նման «ռեպորտաժներով» Հայաստանը կարող է մեկընդմիշտ երես թեքել Ռուսաստանից»,- գրել է լրագրողը և փորձել հասկանալ, արդյոք սա վիրպակ է եղել, թե միտումնավոր արված քայլ:
Հավելենք, որ «Россия 1»-ի «Вести недели» հաղորդուման ընթացքում հնչում են Ադրբեջանի կեղծ քարոզչական թեզերը հայերի կողմից քաղաքն իբր ավերելու մասին։ Զեկույցն, իհարկե, բուռն վրդովմունք է առաջացրել Հայաստանում։ Լրատվամիջոցները և հասարակության ներկայացուցիչները դիմել են ՌԴ պատկան մարմիններին և հեռուստաալիքի ղեկավարությանը հայ-ռուսական հարաբերություններին վնաս պատճառող իրավիճակը ուսումնասիրելու խնդրանքով։