ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախարարը շարունակեց «պստիկ պապան գնաց բանակ...» երգը՝ խոսելով կոչումների չեղարկման մասին
Այդ կոչումների համար հստակ չափանիշներ չկան, թե ում տալ, ում չտալ, ավելորդ դասակարգումներ են։ Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ խոսելով «ՀՀ ժողովրդական արտիստի», «ՀՀ ժողովրդական նկարչի», «ՀՀ վաստակավոր արտիստի» և «ՀՀ վաստակավոր նկարչի» պատվավոր կոչումները վերացնելու նախագծի մասին։
«Այդ կոչումների համար հստակ չափանիշներ չկան՝ ո՞ւմ տալ, ո՞վ է ժողովրդական, ո՞վ վաստակավոր: Այն կոչումները, որոնք պահպանել ենք, գիտության ու արվեստի, մշակույթի վաստակավոր գործիչ կոչումներն են: Դրանք տարբեր բաներ են: Ես կարծում եմ, որ մշակույթի գործիչներն իրենց գնահատականը պետք է ստանան տարբեր մշակութային համերգների, փառատոնների և մրցույթների մասնակցելու ժամանակ»,- նշեց նախարարը:
Լրագրողներից մեկի հարցին՝ հնարավո՞ր է, օրինակ, «պստիկ պապան գնաց բանակ...» երգը երգող երգչից վաստակավորի կոչումը հետ վերցվի, նախարարն արձագանքեց՝ շարունակելով երգը։ «Հետը տարավ մի սուր դանակը...: Չարժի այդպիսի բաների վրա ժամանակ ծախսել: Վկայականը գրքույկով չի որոշվում՝ դու ժողովրդակա՞ն ես, թե՞ վաստակավոր»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինի և Դոդիկի հանդիպման ժամանակ թարգմանիչը հայհոյել է
Սանկտ Պետերբուրգում միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բոսնիա և Հերցեգովինայի պրեզ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ տեսք ունի Դոնեցկը թռչնի բարձրությունից․ գնակոծության հետևանքով ավերածությունները մեծ են
Ուկրաինական զորքերը այսօր վաղ առավոտյան գնդակոծել են Դոնեցկի Կույբիշևսկի շրջանը, արձակել 155 մմ տրամաչափի 10 արկ, հայտնո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բարձրացվել է Երևանի ամենաբարձր դրոշաձողով եռագույնը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ՀՀ դրոշի մասին գործող օրենքի ընդունման օրը՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարյուրավոր ռուս զբոսաշրջիկները չեն կարողանում հեռանալ Անթալիայից
Հարյուրավոր ռուս զբոսաշրջիկներ արդեն երկրորդ օրն է, ինչ Անթալիայի օդանավակայանից չեն կարողանում տուն վերադառնալ: Այս մաս...